2916 դիտում
10:49 15-04-2016
Բերդ-Արծվաբերդ-Չինարի ավտոճանապարհը երկկողմանի բացվել է
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ Տավուշի ճանապարհաշինական ընկերության աշխատակիցների կատարած մաքրման լայնածավալ աշխատանքների արդյունքում Բերդ-Արծվաբերդ-Չինարի հանրապետական նշանակության ավտոճանապարհն արդեն երկկողմանի երթևեկելի է տրանսպորտային բոլոր միջոցների համար:
Ինչպես ավելի վաղ նշված վայրից [url=https://shamshyan.com/hy/article/2016/04/14/82379/]հայտնել [/url]էր ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, երեկ՝ ապրիլի 14-ին, արտակարգ իրավիճակ էր ստեղծվել Տավուշի մարզում: Առավոտյան ժամը 07:30-ից Տավուշի ճանապարհաշինարարները Ճանշինի պետ Գագիկ Ադամյանի գլխավորությամբ անհրաժեշտ աշխատանքներ էին կատարում Բերդ-Արծվաբերդ-Չինարի ավտոճանապարհի 28-րդ կմ-ում՝ Այգեձոր գյուղի վարչական տարածքում մոտ 40 մետր երկարությամբ սողանքը մաքրելու ուղղությամբ:
Ֆոտոլրագրողը հայտնել էր, որ ճանշինականները մի քանի ծանր տեխնիկայով էին աշխատանքներ կատարում: Տրակտորներով արդեն իսկ սողանքի վայրից հեռացրել էին մոտ 1200 քմ մետր գրունտային զանգված, ավելի հասկանալի՝ 200-ից ավելի Камаз-ով հեռացրել էին փլուզված հողը:
Փլուզման հետևանքով վնասվել էր նաև գյուղը սնուցող գազատարը՝ մոտ 200 գծամետր և օպերատիվորեն ժամանել էին նաև «Գազպրոմ Արմենիա»-ի Տավուշի մասնաճյուղի աշխատակիցները՝ տեղամասի պետ Ա. Մանուչարյանի գլխավորությամբ: Վերջիններս ամեն անհրաժեշտ գործողությունները կատարում էին, որպեսզի ժամ առաջ գյուղում վերականգնվեր գազամատակարարումը: Պոկվել էին նաև հոսանքալարերը, ինչից օգտվում են ոչ միայն սահմանամերձ Չինարի գյուղի բնակիչները, այլ նաև զորամասի ծառայողները:
Լուսանկարը՝ Գագիկ Շամշյանի
Նմանատիպ նյութեր
2559 դիտում
21:52 19-06-2018
Գորիս-Տաթև-Աղվանի ավտոճանապարհը երկկողմանի բացվել է
18071 դիտում
22:48 13-10-2015
Մահվան առեղծվածային դեպք Տավուշի մարզի Արծվաբերդ գյուղի «Թագավորի թաղամասում»