211652_close_icon
views-count4325 դիտում article-date 23:02 15-04-2016

Ապրիլի 15-ը պատմության մեջ

1452 թ. – ծնվել է Լեոնարդո դա Վինչին, իտալացի աշխարհահռչակ նկարիչ, ճարտարապետ, քանդակագործ, նաև բժիշկ ու գյուտարար (մահ. 1519): 1891 թ. – ամերիկացի գյուտարար Թոմաս Էդիսոնը ցուցադրեց իր ստեղծած կինետոսկոպը` շարժվող պատկերներ ցուցադրող սարքը: 1894 թ. – ծնվել է Նիկիտա Խրուշչովը, ԽՄԿԿ առաջին քարտուղար, ԽՍՀՄ մինիստրների խորհրդի նախագահ (մահ. 1971 թ.): 1904 թ. – ծնվել է Արշիլ Գորկին (Ոստանիկ Ադոյան), ամերիկահայ նշանավոր նկարիչ (մահ. 1948 թ.): 1906 թ. – ստեղծվեց Հայկական Բարեգործական Ընդհանուր Միությունը` ՀԲԸՄ-ն, ամենախոշոր հայկական բարեգործական հասարակական կազմակերպություններց մեկը: 1928 թ. – Տաջիկստանը արաբական այբուբենից, իսկ 1993 թ. Թուրքմենստանը ռուսական կիրիլիցայից անցան լատինական այբուբենի օգտագործմանը: 1949 թ. – ծնվել է Ալլա Պուգաչովան, ռուս ճանաչված երգչուհի, խորհրդային և ռուսական էստրադայի առաջին մեծության աստղերից մեկը: 1989 թ. – Անգլիայի Շեֆիլդ քաղաքի Հիլզբորո ֆուտբոլային մարզադաշտում տեղի ունեցան ողբերգական դեպքեր, որոնց արդյունքում զոհվեց մոտ 100 մարդ 700-ից ավել մարդիկ ստացան մարմնական վնասվածքներ:

Նմանատիպ նյութեր