211652_close_icon
views-count2799 դիտում article-date 09:07 16-04-2016

Սամվել Բալասանյանը՝ Չինաստանի Սիան քաղաքի պատվավոր քաղաքացի. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Երեկ Գյումրիում Չինաստանի Սիան քաղաքի պատվիրակության ղեկավարը հայտարարեց, որ Գյումրիի քաղաքապետ Սամվել Բալասանյանին շնորհվել է 9 միլիոն բնակիչ ունեցող Սիանի պատվավոր քաղաքացու կոչում եվ հրավիրեց սեպտեմբերին հենց Սիանում փաստաթղթերը ստանալու: Սա բավական զարմանալի է, քանի որ մի կողմից ահռելի է Սիանի ու Գյումրու մասշտաբների ու պոտենցիալների տարբերությունը, մյուս կողմից Չինաստանում այդքան էլ հաճախ չեն շնորհում նման կոչումներ: Ինչի՞ հետեվանք է սա. Սամվել Բալասանյանի անձնական կապերի՞, թե՞ չինական իշխանությունների՝ Հայաստանի հետ կապված որոշակի հեռուն գնացող պլանների, դժվար է ասել, բայց փաստն ինքնին խոսուն է»: [b]Մանրամասն` թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր