Հռոմի պապն այցելել է հունական Լեսբոս, հայտնի՝ որպես «փախստականների կղզի»
Հռոմի պապ Ֆրանցիսկոսն այսօր այցելել է հունական Լեսբոս կղզի, որը վերջին տարիներին միգրացիոն ճգնաժամի հետ կապված՝ արդեն ստացել է «փախստականների կղզի» անվանումը, հաղորդում է Ria Novosti-ն:
Կղզու տարածքով են Մերձավոր Արևելքի և Հյուսիսային Աֆրիկայի երկրներից Եվրոպա հասել միլիոնավոր փախստականներ:
Սա Հռոմի Պապի երկրորդ այցն է լինելու Լեսբոս: 2001 թվականի մայիսին կղզի էր այցելել Հովհաննես Պողոս Երկրորդ պապը և եթե այն ժամանակ նրա այցը հունական եկեղեցու կողմից բողոքի մեծ ալիքներ բարձրացրեց, ապա այս անգամ Ֆրանցիսկոս պապի այցը նախապես անվանում են պատմական: