Հռոմի պապը Լեսբոս կղզուց իր հետ 10 փախստականների է տանելու. աղբյուր
Հունական Լեսբոս կղզի ժամանած Հռոմի պապ Ֆրանցիսկոսը վերադառնալիս իր հետ առավել խոցելի խմբի 10 փախստականների է տանելու՝ որպես խորհրդանշանական քայլ: Այդ մասին Ria Novosti-ին հայտնել է Հունաստանի նախարարների կաբինետի աղբյուրը:
Հիշեցնենք, որ Պապը ժամանել է կղզի այսօր առավոտյան: Լեսբոսը վերջին տարիներին միգրացիոն ճգնաժամի հետ կապված՝ ստացել է «փախստականների կղզի» անվանումը, քանի որ մինչ օրս այնտեղով Մերձավոր Արևելքի և Հուսիսային Աֆրիկայի երկրներից մի քանի միլիոն փախստական է հասել Եվրոպա: