211652_close_icon
views-count2302 դիտում article-date 16:34 16-04-2016

Կումամոտոյի օդանակայանում բոլոր թռիչքները հետաձգվել են հզոր երկրաշարժի պատճառով

Ճապոնիայի Կյուսյու կղզու Կումամոտո քաղաքում տեղի ունեցած հերթական ուժգին երկրաշարժը վնասել է նաև տեղի օդանավակայանը, հաղորում է NHK-ն: Նշվում է բոլոր թռիչքները հետաձգելու որոշման մասին, քանի որ վնասվել է թռիչքուղին, իսկ օդանավակայանի շենքի որոշ հատվածներում առաստաղնի փլուզումներ կան: Ավելի վաղ հայտնել էինք, որ Կումամոտոյի արևմտյան առափնյա հատվածում կրկին գրանցվել է ուժգին երկրաշարժ, այս անգամ 7,3 մագնիտուդ ուժգնությամբ: Զոհերի թիվը հասել է 28-ին, վիրավոր է 800-ից ավելի մարդ: Նրանցից 80-ի վիճակը ծայրահեղ ծանր է գնահատվում: Սեյսմոլոգները նախազգուշացրել են, որ ստորգետնյա հետցնցումները մոտ 1 շաբաթ շարունակվելու են:

Նմանատիպ նյութեր