211652_close_icon
views-count2830 դիտում article-date 12:56 16-04-2016

Սաուդյան Արաբիան սպառնում է Օբամային, որ կվերավաճառի ԱՄՆ-ում իր՝ 720 մլրդ դոլարի ակտիվները

Սաուդյան Արաբիայի իշխանությունները սպառնում են ԱՄՆ-ի նախագահի ադմինիստրացիային, որ կվերավաճառեն ԱՄՆ-ում իրենց ակտիվները, որը կազմում է մոտ 720 մլրդ դոլար, եթե Կոնգրեսը հավանության արժանացնի նախագիծը, որով դատական հայց կարող է ներկայացնել Սաուդյան Արաբիայի իշխանությունների դեմ՝ 2001 թվականի սեպտեմբերի 11-ի ահաբեկչության գործում՝ որպես մասնակից երկրի, գրում է New York Times-ը: Սաուդյան Թագավորության ԱԳ նախարար Ադել ալ-Ջուբեյրը, ինչպես պնդում է թերթը, այդ մասին հայտարարել է նախորդ տարվա մարտին Վաշինգտոն կատարած իր այցի ժամանակ, քանի որ նախագծի հաստատման դեպքում Միացյալ Նահանգները կարող է սառեցնել նշված 720 մլրդ դոլարի ակտիվները:

Նմանատիպ նյութեր