211652_close_icon
views-count3897 դիտում article-date 16:59 16-04-2016

Ուրուգվային վրա է հասել պատմության մեջ ամենահզոր տորնադոն

Ուրուգվայի Դոլորես քաղաքին վրա է հասել ավերիչ տորնադո: Ինչպես հաղորդում է kp.ru-ն, հղում անելով Washington Times-ին, առնվազն 4 մարդ է զոհվել, 200-ից ավելի մարդ մարմնական տարբեր աստիճանի վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոցներ: Փոթորիկը ավտոբուսներ է շրջել, պոկել տների տանիքներ, արմատախիլ արել հսկայական ծառեր: Ինչպես նշել է Ուրուգվայի օդերևութաբանական ծառաությունը, սա երկրին վրա հասած պատմության մեջ ամենահզոր փոթորիկն է: Դոլորես քաղաքում հայտարարվել է արտակարգ դրություն:

Նմանատիպ նյութեր