211652_close_icon
views-count1470 դիտում article-date 14:57 16-04-2016

Ահազանգով մեկնած ոստիկանները զենք-զինամթերք հայտնաբերեցին

Ապրիլի 15-ին, ժամը 11.20-ին, «Զվարթնոց» օդանավակայանի ոստիկանության գծային բաժին ահազանգած քաղաքացին հայտնել է, որ օդանավակայանի հին տերմինալի դարպասների մոտ զենք-զինամթերք է թողել: Մեկնած օպերատիվ խումբը նշված հատվածում հայտնաբերել է պոլիէթիլենային տոպրակ, որի մեջ առկա էր ինքնաձիգի 60 փամփուշտ, «ԱԿՄ» տիպի ինքնաձիգ և մեկ փամփշտատուփ` լիցքավորված 5.45մմ տ/չ 30 փամփուշտով: *** Ապրիլի 15-ին, ժամը 21.15-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգած քաղաքացին հայտնել է, որ Նորք-Մարաշում գտնվող հոգեբուժարանի պատի տակ զենք և փամփուշտներ է թողնում: Մեկնած օպերատիվ խումբը «Նորք» հոգեբուժական կլինիկայի հարակից տարածքում հայտնաբերել է պոլիէթիլենային տոպրակ, որի մեջ եղել է կարճեցված փողով, ողորկափող որսորդական հրացան, «ԱԿ» ինքնաձիգի փամփշտատուփ՝ լիցքավորված 30 փամփուշտով և 7.62 մմ տ/չ 34 փամփուշտ: Կատարվում է հետաքննություն: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր