211652_close_icon
views-count2471 դիտում article-date 14:36 23-01-2016

Ահազանգով մեկնած ոստիկանները զենք-զինամթերք հայտնաբերեցին

Ոստիկանության Արագածի բաժին զանգահարած քաղաքացին հայտնել է, որ Ավշեն-Սիփան գյուղերի խաչմերուկի մոտ զենք-զինամթերք է թողել: Մեկնած օպերատիվ խումբը Ավշեն գյուղ տանող ճանապարհի եզրից հայտնաբերել է պոլիէթիլենային տոպրակ, որի մեջ եղել է գործարանային արտադրության ատրճանակ, խոշոր տրամաչափի 2 փամփուշտ, նռնակի 2 պայթուցիչ, գլանաձև պայթուցիչ և ինքնաձիգի տարբեր տրամաչափի 50 փամփուշտ: Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության: Կատարվում է հետաքննություն: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր