211652_close_icon
views-count4484 դիտում article-date 23:55 16-04-2016

Ապրիլի 16-ը պատմության մեջ

1828 թ. – մահացել է Ֆրանցիսկո Գոյան, իսպանացի հայտնի նկարիչ (ծն. 1746 թ.)։ 1844 թ. – ծնվել է Անատոլ Ֆրանսը, ֆրանսիացի գրող, զբաղվել և օժանդակել է Հայկական հարցին (մահ. 1924 թ.)։ 1862 թ. – Ամերիկայի քաղաքացիական պատերազմի ժամանակ հյուսիսայինները գրավեցին Նոր Օռլեանը։ 1871 թ. – Բեռլինը հռչակվեց Գերմանական կայսրության մայրաքաղաք։ 1889 թ. – ծնվել է Չարլի Չապլինը, անգլիացի հռչակավոր ռեժիսոր, դերասան, հսկայական ավանդ է ունեցել կինեմատոգրաֆիայի զարգացման գործում (մահ. 1977 թ.)։ 1945 թ. – սկսվեց Երկրորդ համաշխարհային պատերազմի եվրոպական տարածքի վերջին` Բեռլինի ճակատամարտը։ 1947 թ. – ամերիկացի ֆինանսիստ և քաղաքական գործիչ Բեռնարդ Բարուքը շրջանառության մեջ մտցրեց «Սառը պատերազմ» տերմինը։ 1994 թ. – Արցախյան ազատամարտի ժամանակ հայկական զինված ուժերը նոր հարձակումների անցան։

Նմանատիպ նյութեր