211652_close_icon
views-count940 դիտում article-date 12:06 28-01-2024

Մենք գրանցել ենք բազում նվաճումներ, կրել ծանր կորուստներ, սակայն հայ զինվորի ոգին եղել է ու կա անպարտելի․ Ալեն Սիմոնյան

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի շնորհավորական ուղերձը Զինված ուժերի կազմավորման 32-րդ տարեդարձի առթիվ․

«Սիրելի՛ հայրենակիցներ,
Հարգելի՛ զինվորներ, ենթասպաներ, սպաներ եւ գեներալներ, Հայոց բանակի նվիրյալ որդիներ,

Շնորհավորում եմ Հայաստանի զինված ուժերի տոնի՝ Հայոց բանակի օրվա առթիվ:

Հայոց բանակը մեր անցյալի, ներկայի ու ապագայի հենասյունն է, Հայաստանի անկախ, ինքնիշխան հանրապետության ապավենն ու երաշխավորը, որի շենացումն ու հզորացումը պետք է լինի յուրաքանչյուրիս առաքելությունը:

Այս 32 տարիների ընթացքում մեր բանակն անցել է տարբեր ժամանակաշրջանների դժվարագույն փորձությունների միջով: Մենք գրանցել ենք բազում նվաճումներ, կրել ծանր կորուստներ, սակայն հայ զինվորի ոգին եղել է ու կա անպարտելի:

Մաղթում եմ, որ ձեր անկոտրում ոգին, քաջությունն ու հայրենիքին նվիրվածությունն ուղեկցեն մեզ միշտ, եւ խաղաղ երկնքի տակ շարունակեք ծառայությունը՝ ի բարօրություն Հայաստանի Հանրապետության:

Աստված պահապան Հայոց բանակին եւ հայ ժողովրդին:

Կեցցե՛ հայ զինվորը»։

Նմանատիպ նյութեր