211652_close_icon
views-count18283 դիտում article-date 22:32 18-04-2016

Ինչո՞ւ Անդրանիկը ապտակեց Շիրվանզադեին

1917 թվականին, Թիֆլիսի Սոլոլակ թաղամասի սրճարանում եռուզեռ էր, երբ ներս մտան Զորավար Անդրանիկն ու նշանավոր գրող Վահան Թոթովենցը։ Բոլորը հարգանքով լռեցին, իսկ Զորավարի վաղեմի բարեկամ Ռոստոմը առաջ եկավ ու ողջագուրվեց։ Բայց այդ պահին կողքի սեղանից լսվեց Շիրվանզադեի խոսքերը ուղղված Զորավարին. -Հը, Զորավար, փրկեցի՞ր Արևմտյան Հայաստանը…- Դրան իսկույն հետևեց Անդրանիկի ապտակը և Շիրվանզադեն հայտնվեց հատակին։ Շուտով Անդրանիկին դիմեց Շիրվանզադեի մորաքրոջ տղան՝ նշանավոր դերասան Հովհաննես Աբելյանը և ասաց. -Ներող եղիր, Զորավար, գինով է-։

Նմանատիպ նյութեր