3085 դիտում
12:45 19-04-2016
ԱՄՆ-ի Հյուսթոն քաղաքը ջրհեղեղի պատճառով հայտարարվել է աղետի գոտի. ՏԵՍԱՆՅՈՒԹ
ԱՄՆ Տեխասի նահանգապետ Գրեգ Էբբոթը արտակարգ դրություն է հայտարարել նահանգի ամենախոշոր՝ Հյուսթոն քաղաքում, որտեղ առաջացած ջրհեղեղի պատճառով արդեն 4 մարդ է մահացել, հաղորդում է BBC-ն:
Ջրհեղեղի պատճառը հորդառատ անձրևներն են եղել: Օդերևութաբանները նշում են, որ միայն երեկ՝ ապրիլի 18-ին, քաղաքում 44,7 սմ տեղումներ են գրանցվել: Հյուսթոնի թաղամասերից մեկում գրանցվել է ջրի մակարդակի ռեկորդային՝ 12 մ բարձրացում:
Քաղաքի կենտրոնում ափերից դուրս են եկել գետերը՝ հեղեղելով հազարավոր տներ և 70 հազար մարդու թողնելով առանց էլեկտրականության, տարհանվել է 1200 բնակիչ: Որպես ժամանակավոր ապաստան է դարձել Հյուսթոնի ամենամեծ առևտրի կենտրոնը:
Եվս մեկ վտանգ են բնակիչների համար ներկայացնում ջրի մակերեսին հայտնված թունավոր օձերը և միջատները:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
1523 դիտում
12:23 02-04-2014
Չիլիի հյուսիսային շրջաններն աղետի գոտի են հայտարարվել
1426 դիտում
22:49 30-04-2014
Ֆլորիդայում ջրհեղեղի պատճառով արտակարգ դրություն է հայտարարվել
Այս բաժնից
1033 դիտում
14:30 05-01-2025
Ուկրաինական ուժերը ՌԴ Կուրսկի մարզում գրոհ են սկսել
799 դիտում
14:20 05-01-2025
Հունաստանում թմրանյութերի ապօրինի շրջանառության մեղադրանքով կալանավորել են Ալիևի զարմուհուն
895 դիտում
13:21 05-01-2025
ՌԴ-ն ուկրաինական ՄիԳ 29 է խոցել