211652_close_icon
views-count7848 դիտում article-date 23:52 19-04-2016

Պանրի օգտագործման պատմությունը

Պանիրը մարդկությանը հայտնի առաջին կաթնամթերքներից է։ Դեռևս հին հույն բանաստեղծ Հոմերոսի պոեմներում կան տեղեկություններ պանրի ստացման եղանակների մասին, իսկ հույն փիլիսոփա Արիստոտելը նկարագրել է պանրի պատրաստման տեխնոլոգիան։ Միջին դարերում պանրագործության հիմնական շրջանը Իտալիայի Պո գետի հովիտն էր։ Ֆրանսիայում արտադրել են հիմնականում փափուկ պանիրներ՝ Ռոկֆոր», Բրի», Շվեյցարիայում՝ Շվեյցարական», Հոլանդիայում՝ «Հոլանդական»։ Արդյունաբերական պանրագործությունը Եվրոպայում և Ամերիկայում զարգացել է XIX դարում։ Հայաստանում պանրագործությամբ զբաղվել են հնագույն ժամանակներից։ Մ.թ.ա. III–II հազարամյակների հնավայր Կարմիր բլուրի պեղումներով հայտնաբերվել է« պանրագործարան»։ Հայաստանում ավանդաբար պատրաստվում են կանաչ, հորած, մոթալի, չանախ, լոռի, թել (հյուսած) պանիրներ։

Նմանատիպ նյութեր