211652_close_icon
views-count1812 դիտում article-date 15:54 20-04-2016

Հայաստանի արտգործնախարարն ընդունել է Սինգապուրի առևտրի և արդյունաբերության պետնախարարին

Ապրիլի 20-ին արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Սինգապուրի առևտրի և արդյունաբերության պետնախարար Կո Պո Կունին: Ողջունելով հյուրին` նախարար Նալբանդյանը նշեց, որ Հայաստանը կարևորում է Սինգապուրի հետ ամենատարբեր ոլորտներում փոխգործակցության զարգացումը՝ հույս հայտնելով, որ պետնախարարի այցելությունը նոր խթան կհաղորդի երկու երկրների միջև առևտրատնտեսական համագործակցության խորացմանը։ Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար` նախարար Կունը ներկայացրեց Երևան իր այցելության նպատակները և Հայաստանի հետ համագործակցության ծավալման հնարավոր ոլորտները։ Առևտրատնտեսական փոխգործակցության զարգացման տեսանկյունից զրուցակիցները կարևորեցին համապատասխան իրավապայմանագրային դաշտի ձևավորումը։ Էդվարդ Նալբանդյանն ու Կո Պո Կունը մտքեր փոխանակեցին Սինգապուրի և ԵԱՏՄ անդամ երկրների միջև առևտրատնտեսական հարաբերությունների զարգացման հնարավորությունների շուրջ։

Նմանատիպ նյութեր