Մեծ Բրիտանիայի Եղիսաբեթ II թագուհին այսօր դառնում է 90 տարեկան
Եղիսաբեթ 2-րդ թագուհին այսօր դառնում է 90 տարեկան: Նա թագը կրում է 1952 թվականից և հանդիսանում է պատմության մեջ երկիրն ամենաերկարը ղեկավարած բրիտանական միապետը:
Թագավորությունում այսօր թագուհու պատվին մեծածավալ միջոցառումներ են անցկացվելու, իսկ նա իր ամուսնու՝ 94-ամյա արքայազն Ֆիլիպի հետ զբոսանքի դուրս կգա Վինձորի զբոսայգի, ինչից հետո կվառի հայտնի փարոսը:
Բրիտանական մամուլը նշում է, որ Եղիսաբեթ թագուհին իր ծննդյան տարեդարձը նշելու է ընտանիքի անդամների հետ: