211652_close_icon

Եղիսաբեթ Երկրորդ թագուհին պատրաստվում է հանձնել գահը ավագ որդուն

views-count6982 դիտում article-date 22:08 13-08-2017
Բրիտանական հեղինակավոր The Mirror թերթը գրում է, որ Մեծ Բրիտանիայի թագուհի՝ 91-ամյա Եղիսաբեթ Երկրորդը, պատրաստվում է գահից հեռանալ և թագավոր կարգել իր ավագ որդուն՝ արքայազն Չարլզին։ Նույն տեղեկությունը հայտնել է Daily Mail պարբերականը, որի աղբյուրն ասել է. «Ես խոսել եմ մի քանի բարձրաստիճան պալատականների հետ, ովքեր հստակորեն հասկացրել են, որ իշխանության հանձննման նախապատրաստական աշխատանքներն ընթանում են ողջ թափով»։ Եղիսաբեթ Երկրորդը գահակալում է 1953 թվականի հունիսի 2-ից։ Նա համարվում է Մեծ Բրիտանիան ամենաերկարը կառավարած միապետուհին։

Նմանատիպ նյութեր