20650 դիտում
15:28 21-04-2016
Լուսադեմին թշնամու գնդակից զոհված Մարատն էլ էր կամավորական. խոնարհվում ենք
Այսօր լուսադեմին թշնամու գնդակից զոհված 32-ամյա Մարատ Ռաֆայելի Դանիելյանը Ստեփանակերտից էր: [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ նա ապրիլմեկյան սրացումներից հետո էր սահման բարձրացել:
Ցավակցում ենք եւ խոնարհվում:
ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությւոնից ավելի վաղ հայտնել էին, որ չնայած ադրբեջանա-ղարաբաղյան զինված դիմակայության գոտում ապրիլի 5-ի ժամը 12:00-ի դրությամբ կողմերի միջև ձեռքբերված կրակի դադարեցման վերաբերյալ պայմանավորվածության, հակառակորդը պարբերաբար շարունակում է իր սադրիչ գործողություններով ապակայունացնել իրավիճակը, որոնք հաճախ բերում են մահվան ելքով դեպքերի:
ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունը տեղեկացրել էին նաեւ, որ այսօր՝ ժամը 06:30-ի սահմաններում, հակամարտ զորքերի շփման գծի հյուսիսային (Թալիշ) ուղղությամբ ադրբեջանական զինուժի կողմից ձեռնարկված նախահարձակ գործողության արդյունքում մահացու հրազենային վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող, 1984թ. ծնված Մարատ Ռաֆայելի Դանիելյանը:
Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն: ԼՂՀ պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և իր զորակցությունը հայտնում զոհված զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին: ԼՂՀ պաշտպանության նախարարությունը տեղեկացնում է, որ առաջնային գծում տիրող իրավիճակի սրման ողջ պատասխանատվությունն ընկնում է ադրբեջանական կողմի վրա:
Նմանատիպ նյութեր
13916 դիտում
13:16 15-04-2016
Երեկ թշնամու գնդակից զոհված 46-ամյա Համլետը կամավորական էր. խոնարհվում ենք
23173 դիտում
15:12 26-04-2016
Թշնամու գնդակից լուսաբացին զոհված 44-ամյա Արամը կամավորական էր. խոնարհվում ենք
16744 դիտում
12:48 13-04-2016
Թշնամու գնդակից զոհված Ադամը հերոսի պես է պայքարել թշնամու դեմ. խոնարհվում ենք
Այս բաժնից
1012 դիտում
13:03 16-01-2025
Ֆիզկուլտ ինստիտուտը նոր ռեկտոր ունի
523 դիտում
12:23 16-01-2025
Ավինյանը Լյուքսեմբուրգի դեսպանի հետ քննարկել է գործակցության առաջիկա ծրագրերը
883 դիտում
11:28 16-01-2025
Բեյրութում հայ է սպանվել