211652_close_icon
views-count88278 դիտում article-date 23:05 22-04-2016

Սյունիքի Մեծն մարզպետ Սուրեն Խաչատրյանի փափկասուն որդին, ով խոստացել էր որ մի քանի գիշեր անցկացնելու է առաջնագծի խրամատներում, օդ դուրս եկավ. նրա երթուղին Ստեփանակերտ-Գորիս է

Ինչպես Արցախից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում տեղի ունեցած ապրիլյան հայտնի դեպքերից հետո մեծ թվով երկրապահներ ու կամավորականներ իրենց պարտքը համարեցին լինել առաջնագծում` առյուծ Հայ զինվորի կողքին: [url=https://shamshyan.com/hy/article/2016/04/18/82703/]Օրեր առաջ[/url] կամավորականների հետ Արցախ էր ժամանել նաև Սյունիքի Մեծն մարզպետ Սուրեն Խաչատրյանն ու նրա որդին` բազմաթիվ քրեական պատմություններով հարուստ Տիգրան Խաչատրյանը, ով Ստեփանակերտի N զորամասի բակում հպարտանում ու ասում էր. «Ինչքան պետք է` կմնամ կռվող տղերքի կողքին` խրամատներում»: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ Տ. Խաչատրյանը դիրքեր ընդհանրապես չի բարձրացել, խրամատում չի եղել և Ստեփանակերտից վերադարձել է հայրական օջախ` Գորիս: Եթե մարզպետի որդին ոտք չդրեց առաջնագիծ, մեկ գիշեր անգամ չանցկացրեց խրամատում, ինչպես բազմաթիվ հայորդիներ ու կամավորականներ, ապա Սյունիքի մարզպետ Ս. Խաչատրյանի օգնական Զարզանդ Նիկողոսյանը ոչ միայն այս օրերին գտնվում է առաջնագծում, այլև գիշերում է խրամատներում` զինվորների հետ, ինչին քանի անգամ ականատես ենք եղել: Լուսանկարը` Գագիկ Շամշյանի

Նմանատիպ նյութեր