211652_close_icon
views-count2777 դիտում article-date 08:32 23-04-2016

Մատնահետքերի համակարգը ներդնելու հետաքրքիր զարգացումները. «Ժողովուրդ».

«Ժողովուրդ» թերթը գրում է. «ՀՀ իշխանությունները մտադիր են ընտրությունների ընթացքում ընտրողների էլեկտրոնային գրանցման համակարգի մեջ ներառել նաև մատնահետքեր վերցնելու գործիքը։ Այս նորամուծությունը եթե կյանքի կոչվի, ապա կարող է հետաքրքիր զարգացումների առիթ դառնալ։ Բանն այն Է, որ առաջին իսկ համապետական ընտրությունից հետո ՀՀ իշխանությունների, հետևաբար նաև իրավապահների տրամադրության տակ կարող է հայտնվել Հայաստանում բնակվող քաղաքացիների մեծամասնության մատնահետքերը։ Դրանից հետո հանցագործությունների բացահայտման գործը բավական կհեշտանա։ Այս փաստը ուշագրավ է՝ հաշվի առնելով, որ ընտրակեղծարարության գործում ՀՀ իշխանությունների ամենամեծ հենարանը հենց քրեական տարրերն են։ Այսինքն՝ մատնահետքերի համակարգը ներդնելուց հետո Հայաստանի քրեական աշխարհի ներկայացուցիչների կախվածությունն իշխանություններից կդառնա լիարժեք»։ [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]

Նմանատիպ նյութեր