211652_close_icon
views-count2477 դիտում article-date 12:20 23-04-2016

ԻՊ-ը հայտարարել է վթարված սիրիական ինքնաթիռի օդաչուին գերի վերցնելու և սպանելու մասին

«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը հայտարարել է, որ գերեվարել է Սիրիայի ռազմաօդային ուժերի օդաչուներից մեկին, հաղորդում է BBC-ն: Ահաբեկիչները նշել են, որ խոցելեն Դամասկոսից դեպի արևելք ընկած հատվածում սիրիական կործանիչը, ինչից հետո գերի վերցրել կատապուլտով ինքնաթիռից թռած օդաչուին: Այդուհանդերձ, ԻՊ-ը ոչ մի ապացույց չի ներկայացրել կատարվածից: Ավելի վաղ Amaq տեղեկատվական գործակալությունը տեսանյութ էր հրապարակել, որում պատկերված են կործանված սիրիական ինքնաթիռի բեկորները: Բացի այդ, ինքնաթիռի մասին հայտնել էին նաև իրավապաշտպանները:

Նմանատիպ նյութեր