Սիրիայի հայ փախստականները երեխաներն ու թոռներն են այն մարդկանց, ովքեր անցել են սիրիական անապատով Հայոց ցեղասպանության ժամանակ. Վիգեն Սարգսյան
«Մենք տեսանք պատկերները մեկդարյա վաղեմության և ասյօրվա իրականության: Դժվար է պատկերացնել, որ առաջընթացի, կրթության դարում կարելի է շարունակել: Սա մեզ համար շատ ցավալի թեմա է, որովհետև նրանք, ովքեր Հայաստան տեղափոխվեցին Սիրիայից և Իրաքից, հանդիսանում են երեխաներն ու թոռներն այն մարդկանց, ովքեր անցել են սիրիական անապատով Հայոց ցեղասպանության ժամանակ։ Եվ նրանց արշավները շարունակվում և կրկնվում են: Եվ պետք է հարց տալ` որքա՞՞ն երկար պետք է սա շարունակվի»,- այս մասին այսօր Երևանում անցկացվող «Ավրորա» մրցանակաբաշխության միջոցառումների Aurora Dialogues քննարկումների ժամանակ հայտարարեց ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանը ու հավելեց, որ 2 համաշխարհային պատերազմներից հետո հասարակությունները դասեր չեն քաղել և չեն հասկացել, թե ինչն է սխալ արվել:
Համաժողովը, ըստ Վիգեն Սարգսյանի, պետք է փորձի կենտրոնանալ այդ հարցի պատասխանը գտնելու համար: