ՌԴ Կեմերովոյում նախկին ՃՈ պետի մասնակցությամբ ավտովթար է տեղի ունեցել. կա 4 զոհ. տեսանյութ
ՌԴ Կեմերովոյի մարզի ավտոճանապարհներից մեկում տարածաշրջանի նախկին ՃՈ պետ Յուրի Մովշինը իր Toyota Land Cruiser մակնիշի ամենագնացով 130 կմ/ժ արագությամբ ընթանալիս` բախվել է մեկ այլ Toyota-ի: Այս մասին հայտնում են տեղի ԶԼՄ-ները:
Բախման հետևանքով 4 հոգի մահացել է, ևս 2 հոգի մարմնական ծանր վնասվածքներով հոսպիտալացվել են:
Մահացածները կանայք են և 1 երեխա, որը եղել է նրանցից մեկի գրկում:
Նշվում է, որ սա առաջին նման ավտովթարը չէ ՃՈ նախկին պետի մասնկացությամբ:
Դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել: