211652_close_icon
views-count4417 դիտում article-date 22:50 25-04-2016

Ի՞նչ իրադարձություններ են տեղի ունեցել աշխարհում ապրիլի 25-ին

1719 թ. – Լոնդոնում առաջին անգամ լույս տեսավ Դանիել Դեֆոյի «Ռոբինզոն Կրուզո» վեպը: 1792 թ. – ֆրանսիացի կոմպոզիտոր Ռուժ դե Լիլը գրեց Մարսելյեզը, որը հետագայում դարձավ Ֆրանսիայի պետական օրհներգը: 1888 թ. – մահացել է Րաֆֆին, հայ մեծանուն գրող, պատմավիպասան (ծն. 1835 թ.): 1901 թ. – ԱՄՆ Նյու Յորք նահանգում աշխարհում առաջին անգամ սկսեցին կիրառվել ավտոմեքենաների պետհամարանիշներ: 1907 թ. – ծնվել է Գուսան Աշոտը, հայ նշանավոր գուսան (մահ. 1989 թ.): 1918 թ. – Թուրքիան գրավեց Կարսը: 1926 թ. – Միլանի Լա Սկալա թատրոնում առաջին անգամ բեմադրվեց Ջակոմո Պուչչինիի Տուրանդոտ օպերան: 1940 թ. – ծնվել է Ալ Պաչինոն, ծագումով իտալացի ամերիկյան ճանաչված դերասան: 1947 թ. – ծնվել է Յոհան Կրոյֆը, հոլանդացի նշանավոր ֆուտբոլիստ, բոլոր ժամանակների լավագույն ֆուտբոլիստներից մեկը: 2009 թ. – Հայկական սփյուռքը մեղադրեց Բարաք Օբամային նրա նախըտրական քարոզարշավում Հայոց ցեղասպանությունը ճանաչելու մասին դրույթը չկատարելու համար:

Նմանատիպ նյութեր