211652_close_icon
views-count9647 դիտում article-date 00:00 25-04-2016

Թինա Քեյի հոգու ճիչը. «Геноцид»․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Հանդիսատեսին որպես պարուհի, օդային ակրոբատ հայտնի Թինա Քեյը որոշել է ներկայանալ նաև որպես երգչուհի: Ապրիլի 23-ին կայացավ Թինա Քեյի «Геноцид» երգի և տեսահոլովակի պրեմիերան: Թինայի կարիերայի և երգի հետ կապված մանրամասները ներկայացնում ենք մեր թղթակցի հետ հարցազրույցում. [b]-Թինա, հանդիսատեսին Դուք առավել հայտնի եք որպես պարուհի, կրկեսի թագուհի, ինչպե՞ս որոշեցիք որպես երգչուհի ներկայանալ, առավել ևս՝ տեսահոլովակ նկարահանել: [/b] -Հանդիսատեսն ինձ հեղինակային երգերով, ճիշտ է, չի ճանաչում, սակայն ասել, որ ես նրանց հայտնի չեմ որպես երգչուհի, սուտ կլինի: Իմ ելույթների ժամանակ ես հիմնականում ներկայանում են երգի ու պարի միքսով: Երգը մանկուց ինձ հետ է. սկզբում սովորել եմ Սպայի տան երաժշտական դպրոցում, այնուհետև ընտրեցի կրկեսն ու պարարվեստը: Վերջերս ավարտեցի նաև Երևանի կոնսերվատորայի ջազ-վոկալ բաժինը: [b]-Ինչպե՞ս եք պատկերացրել Ձեր առաջին տեսահոլովակը, շաբաթն ուրբաթից շո՞ւտ եկավ: [/b] -Ես տեսահոլովակով արդեն ներկայացել եմ, միայն թե դա պարային կատարումս էր՝ Տանուրան: Որպես երգի տեսահոլովակ, միշտ պատկերացրել եմ , որ այն կրկեսային, պարային և ձայնային միքս է լինելու, որը ավելի շատ մոտ կլիներ եվրոպական ստանդարտներին: Բայց. ինչպես դուք նշեցիք, շաբաթն ուրբաթից շուտ եկավ. երբ հոգիդ է ճչում, լռեցնելը դժվար է: [b]-Ինչպե՞ս է ծնվել երգը և ովքե՞ր են մասնակցել երգի և տեսահոլովակի աշխատանքներին: [/b] Երգի հեղինակները՝ Արմեն և Սուսաննա Խլղաթյանները երգը ստեղծել են ավելի վաղ, սակայն մինչև այժմ այն կյանք ու հոգի չէր ստացել: Արմենն իմ մանկության լավ ընկերն է և մենք համագործակցության բազմաթիվ առիթներ ենք ունենում: Շնորհակալ եմ նրան՝ երգն ինձ վստահելու համար: Գործիքավորումն ու ձայնագրումը կատարել է Gor&Alik production-ը: Հոլովակը նկարահանել է կինոռեժիսոր Վահան Խաչատրյանը, օպերատորն ու մոնտաժողը Ջոն Ջալավյանն է, նկարիչն ու դիմահարդարը՝ Անահիտ Աղաջանյանը: Տեսահոլովակում նկկարահանվել են նաև իմ ստուդիայի սաները: [b]-Ինչպե՞ս է կայացվել դերասաններին ընտրելու որոշումը: [/b] -Երգը լսելուն պես պատկերացրի Նաիրա Մովսիսյանի աչքերը և միանգամից տեղեկացրի նրան այդ մասին: Նաիրան ինձ համար պրոֆեսիոնալ դերասանուհի է և մշտապես առավելագույն ձևով է կատարում է իր առջև դրված պահանջը: Նշեմ, որ նա մինչ այժմ երբեք չի համաձայնել տեսահոլովակում նկարահանվելու առաջարկներին, սակայն ես եղա առաջինը, ում տեսահոլովակում նա խաղաց և կարծում եմ՝ շատ լավ: [b]-Տեսահոլովակում նաև Դուք եք խաղում, ի՞նչ դժվարություններ են առաջացել նկարահանման շրջանակներում: [/b] -Որպես այդպիսին, դժվարություններ չեն եղել: Ամեն բան եղել է բնական, առանց դերակատարման: Երգիս յուրաքանչուր բառը սրտիս է կպել ու հուզմունքս և զգացողություններս լրիվ բնական են եղել: Տեսահոլովակում երևում է, թե ինչպես են լցված աչքերս, դա նույնպես բնական է, ես իսկապես արտասվել եմ: [b]-Թինա, մտավախություն չկա՞ր, որ որպես երգչուհի առաջին անգամ ներկայանալու համար բարդ ու պատասանատու թեմա եք ընտրել: [/b] -Հայոց ցեղասպանությունն այն թեման է, որ միշտ իմ մտքերում է: Մայրս միշտ ձեռքս բռնած այցելել է Ծիծեռնակաբերդ, իսկ ոտքերիս վրա ամուր կանգնելու պահից սկսած, շուրջ 35 տարի այդ սուրբ պարտքը կատարում եմ նաև ես: 2 տարի ինձ հետ Ծիծեռնակաբեդ է այցելում նաև աղջիկս: Երգը լսելուն պես հասկացա, որ պետք է կատարեմ այն: Խոսքերն ու երաժշտությունը համապատասխանեցին իմ հոգու ապրումներին: Կարևոր դեր խաղաց նաև երգի ռուսերեն լինելը, քանի որ ես ռուսական կրթություն ունեմ և, բացի այդ, կարծում եմ՝ իմ ձայնային տվյալները ռուսերենով կատարումներին առավել համապատասխան է, թեև սկզբունքորեն դեմ չեմ հայերեն կամ այլ լեզվով կատարումներին: Ինչ վերաբերում է պատասխանատվությանն ու մտահոգությանը, ասեմ, որ երբեք չեմ վախենում և խուսափում պատասխանատվությունից, սակայն այս գործի հետ կապված անգամ չեմ մտածել այդ մասին, քանի որ այս երգը ո՛չ PR քայլի, ո՛չ կորպորատիվ միջոցառումների, ո՛չ էլ մրցույթների համար է: Ես որևէ մեկի հետ մրցելու մտադրություն չունեմ այս թեմայով երգի կամ տեսահոլովակի հետ կապված: Ինձ համար որպես այդպիսին գլուխգործոց է Ինգա ու Անուշ Արշակյաննների «Ապրելու ապրիլ»-ը: Այս երգն ու նաև տեսահոլովակն իմ ոգու ճիչն է, իմ ինքնարտահայտման միջոցը Ցեղասպանության թեմայով: [b]-Քննադատություններ արդեն եղել են և ինչպե՞ս եք վերաբերվում դրանց: [/b] -Այո, քննադատություններ արդեն եղել են, առանց դրանց հնարավոր չէ: Ես նորմալ եմ վերաբերվում քննադատություններին, եթե դա առողջ քննադատություն է և եթե դա անում է իրենից ինչ-որ լուրջ բան ներկայացնող մարդը: Երգը շատ արագ է կյանքի կոչվել՝ 7 օրում, առանց հովանավորչությունների, բացառապես ընկերներիս շնորհիվ, ում այս պահին ցանկանում եմ շատ-շատ շնորհակալություն հայտնել և ասել, որ հպարտ եմ նրանցով: Գուցե թերություններ, շտկելի հատվածներ կան: Մասնագիտական քննադատությունները դեռ ոչինչ, ես անգամ արդեն լսել եմ, իբրև թե պետական հովանավորչություն եմ ստացել, ինչը բացարձակապես չի համապատասխանում իրականությանը: Մինչ այժմ իմ ողջ գործունեության ընթացքում ես պետական աջակցություն չեմ ստացել, ամեն բան կատարել եմ իմ ուժերով և հենց դա է պատճառներից մեկը, որ Թինա Քեյը հանդիսատեսին հայտնի չէ տեսահոլովակներից կամ այս կամ այն պետական միջոցառումներից: [b]-Հանդիսատեսն ի՞նչ ակնկալի առաջիկայում Թինա Քեյից: [/b] -Մի փոքր կբացեմ փակագծերն ու կասեմ, որ ձայնասկավառակի վրա ենք աշխատում, որն ամբողջությամբ կլինի ռուսերեն լեզվով: Կատարվում են նաև մենահամերգիս հետ կապված աշխատանքներ, սակայն այդ մասին՝ ավելի ուշ: Շնորհավորում ենք արտիստուհուն՝ տեսահոլովակի պրեմիերայի առիթով և մաղթում հաջողություններ:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 8+
8+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր