4983 դիտում
10:00 26-04-2016
Բանակում չծառայածներին պետք է ոչ թե աղջիկ չտալ, այլ պետական պաշտոն. «Չորրորդ իշխանություն»
«Չորրորդ իշխանություն» թերթը գրում է. ««Հանրային ճնշման պետք է ենթարկեք այն մարդկանց, ովքեր բանակ չեն ցանկանում գնալ, պետք է պարսավեք, աղջիկ չտաք», հայտարարել է ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը։
«ՉԻ» - Իսկ մենք միամտաբար կարծում էինք, թե բանակում չծառայածներին պետք է ոչ թե ադջիկ չտալ, այլ պետական պաշտոն։ Ուշադրության դարձրեք՝ օրենքով բանակում չծառայածներին աղջիկ տալը չի արգելվում, իսկ ահա պետական պաշտոններ վստահելը՝ արգելում է։ Իսկ հիմա նայեք իշխանական վերնախավին, բանակում չծառայածնե՞րն են շատ, թե՞ «ազապները»։ Կամ մեկ այլ «վիճակագրություն» ուսումնասիրեք՝ վերջին մի քանի տարիների ընթացքում բանակում չծառայածներն են շատ մեդալ ստացել, թե՞ ծառայածները։ Այնպիսի տպավորություն է, թե նրանք, ովքեր ժամանակին բանակում չեն ծառայել, հիմա «տեղը հանում են»՝ օրումեջ որևէ մեդալ ստանալով։
Այնպես որ՝ պարսավելը միայն բառերով չի լինում, պետք է նաև կոնկրետ քայլեր ձեռնարկել: Իսկ իշխանություններն առայժմ միայն խրախուսում են բանակում չծառայածներին»։
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]
Նմանատիպ նյութեր
4829 դիտում
10:24 02-06-2017
Տերովին՝ տերը, անտերին՝ գելը. Արարատի մարզպետը նախկին գյուղապետին պաշտոն է տվել․ «Չորրորդ իշխանություն»
4778 դիտում
18:54 29-11-2019
ՀՀ ՊՆ-ն չի երկարաձգի 27 տարին լրացած չծառայածներին քրեական հետապնդումից ազատող օրենքի ժամկետը
10746 դիտում
10:09 17-11-2017
Կորյուն Նահապետյանն ու նրա պաշտոնյա որդին չեն ծառայել բանակում. «Չորրորդ իշխանություն»
Այս բաժնից
1351 դիտում
07:47 18-10-2024
Հովիկ Աղազարյանի բիզնեսմեն որդին նոր ոլորտներ է նվաճում. «Ժողովուրդ»
1036 դիտում
07:18 18-10-2024
«Տաշիր»-ին մերժում են, իսկ տնօրենին Ավանեսյանը փոխնախարար դարձրեց. «Ժողովուրդ»
955 դիտում
09:05 17-10-2024
Ինչո՞ւ Ադրբեջանը չի ցանկանում խաղաղության պայմանագիր կնքել Հայաստանի հետ. «Փաստ»