211652_close_icon
views-count2638 դիտում article-date 21:09 26-04-2016

Ավտոբուսի պայթյունի հետևանքով տուժած տղաները գտնվում են վերակենդանացման բաժանմունքում. Հիմնական վտանգն անցել է. ՀՀ ԱՆ

[url=https://shamshyan.com/hy/article/2016/04/26/83490/]Ավտոբուսի պայթյունի[/url] հետևանքով տուժած և այսօր առավոտյան Երևանի «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն տեղափոխված 14 և 15 տարեկան պատանիների առողջական վիճակը կայուն է: Տղաները գտնվում են վերակենդանացման բաժանմունքում: Բժիշկների կողմից անզգայացման ներքո կատարվել են վերքերի մշակում, օտար մարմիննների հեռացում, ինչպես նաև այլ գործողություններ: «Հիմնական վտանգն անցել է, վերակենդանացման և վիրաբուժական ծառայությունները համատեղ անում են բոլոր անհրաժեշտ միջամտությունները»,- բժշկական կենտրոն այցի ժամանակ տուժածների ծնողների և հարազատների հետ զրույցում հավաստիացրեց ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը: Ժամը 19:00-ի դրությամբ` «Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոնի տարբեր բաժանմունքներում բուժում է ստանում պայթյունից տուժած 4 քաղաքացի: Նշենք, որ 37-ամյա հղի կինը, ում կյանքին և պտղին վտանգ չի սպառնում, մասնագիտական հսկողությունը շարունակում է Վերարտադրողական առողջության, պերինատոլոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի հանրապետական ինստիտուտում: [url=https://shamshyan.com/hy/article/2016/04/26/83473/] Հիշեցնենք,[/url] որ տուժածների բուժօգնությունը համակարգվում է ՀՀ առողջապահության նախարարության կողմից: Վիրավորներն ապահովված են բոլոր անհրաժեշտ դեղերով և բժշկական պարագաներով:

Նմանատիպ նյութեր