1312 դիտում
12:03 19-01-2023
Զորամասի կացարանում հրդեհից տուժած զինծառայողներից 2-ը վերակենդանացման բաժանմունքում են․ Անահիտ Ավանեսյան
Զորամասի կացարանում բռնկված հրդեհի հետևանքով այրվածքներ ստացած զինծառայողներից 2-ը վերակենդանացման բաժանմունքում են։ Այս մասին այսօր՝ հունվարի 19-ին, Կառավարության նիստին հաղորդեց ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։
Նրա խոսքով` 3 զինծառայողներն էլ գտնվում են Այրվածքաբանության կենտրոնում։
«Մեկի վնասվածքներն ավելի թեթեւ են, բաժանմունքային պացիենտ է»,- ասաց Ավանեսյանը։
Ինչպես ավելի վաղ հայտնել էր SHAMSHYAN.com-ը, այսօր՝ հունվարի 19-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 01։20-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի տարածքում գտնվող շինություններից մեկում։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են հրշեջ-փրկարարական ջոկատներից մի քանի մարտական հաշվարկ, ովքեր զինծառայողների ու քաղաքացիների հետ մի քանի ժամ պայքարել են կրակի տարածման դեմ։
Դեպքի վայր են ժամանել ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության պետ Արթուր Մկրտչյանը, Ոստիկանության մարզային վարչության պետի տեղակալ Տիգրան Պետրոսյանը, Ոստիկանության Վարդենիսի բաժնի պետ Արմենակ Մուրադյանը։
Տեղում են նաև մարզի դատախազության ներկայացուցիչները։
Դեպքի վայրում հավաքվածները նշում էին, որ հրդեհի հետևանքով կա մոտ 15 զոհ, և մի քանի վիրավորներ։
Թե ինչն է եղել հրդեհի պատճառը՝ պարզվում է։
Տեղում են նաև ՀՀ ՊՆ ներկայացուցիչեր, գլխավոր շտաբից, ռազմական ոստիկանությունից։ Ժամանել են նաև Հայաստանի քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության քննիչները և Հայաստանի քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության կայազորի քննչական բաժնի քննիչներն ու փորձաքրեագետները։
Իրավապահները պարզում են մահացածների և վիրավորների ինքնությունը։

Նմանատիպ նյութեր
3592 դիտում
14:49 11-03-2023
Հայտնի է՝ ինչից է վրա հասել Ազատ գյուղի կացարանում զոհված 15 զինծառայողներից 8-ի մահը
Այս բաժնից
934 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
958 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»