Արդեն ավանդական դարձած «Ծաղկահավաքը»` Ծիծեռնակաբերդում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին դրված ծաղիկները երկրորդ կյանք ստացան
Այսօր Ծիծեռնակաբերդում Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի նախաձեռնությամբ արդեն 6-րդ տարին իրականացվեց «Ծաղկահավաք»-ը, որի նպատակը Ծիծեռնակաբերդում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին դրված ծաղիկներին երկրորդ կյանք տալն է:
Ծաղկաթերթիկներն օգտագործվում են թղթի վերամշակման համար, ցողունները` պարարտանյութի, չհաշված, որ համալիրից դուրս է հանվում աղբը, որին օրեր անց կվերածվեին այդ ծաղիկները:
Ավելի կոնկրետ` պարարտանյութն օգտագործվում է Համալիրի Հիշողության պուրակում, իսկ թուղթը` շնորհակալագրեր ու բացիկներ պատրաստելու համար:
Այս տարի էլ «Ծաղկահավաք»-ն իրականացվեց Հիմնադրամի գլխավոր գործընկեր «ՎիվաՍել»-ի աջակցությամբ: