14309 դիտում
09:47 28-04-2016
Ադրբեջանն արդեն սկսում է նվնվալ. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Նախօրեին հայկական զինուժի իրապես պատժիչ գործողություններից հետո ադրբեջանական կողմը սկսել է խոսել ԼՂ խնդրի խաղաղ կարգավորման մասին: Մասնավորապես, երեկ նախ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի աշխատակազմի ղեկավարի տեղակալ, արտաքին կապերի բաժնի ղեկավար Նովրուզ Մամեդովը ադրբեջանական ԱՊԱ գործակալությանն ասաց, որ կողմ է ԼՂ խնդրի խաղաղ կարգավորմանը:
«Ադրբեջանն ավելի քան 20 տարի ցուցադրում է իր հավատարմությունն այդ սկզբունքին»,-հայտարարեց Մամեդովը: Իսկ ավելի ուշ հայտնի դարձավ, որ երեկ Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովն է պաշտոնական նամակով դիմել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի Մունին, անվտանգության խորհրդի նախագահ Լյու Ցզեյին և ԵԱՀԿ մշտական խորհրդի նախագահ Պոլ Էբերհարդին` նրանց կոչ անելով Հայաստանից պահանջել «հարգել միջազգային իրավունքի նորմերը» և «դատապարտել հայկական կողմին՝ ապրիլի 5-ին հրադադարի մասին ձեռք բերված պայմանավորվածությունը խախտելու համար»: Ադրբեջանական կողմի այս վայնասունը ևս մեկ անգամ ապացուցում է, որ խաղաղության հաստատումը հնարավոր է միայն թշնամուն այն պարտադրելով:
Կասկածից վեր է, որ որքան ուժգին լինեն հայկական զինուժի պատժիչ գործողությունները, Ադրբեջանն այնքան ավելի «խաղաղասեր» կդառնա: Իսկ երբ արդեն պաշտոնական Բաքուն կհայտարարի, որ ԼՂ խնդրի ռազմական լուծում գոյություն չունի, այսինքն՝ տարիներ շարունակ իրենք ընդամենը պոռոտախոսությամբ են զբաղվել, այդ ժամանակ արդեն հայկական կողմը` ի դեմս Արցախի, միգուցե համաձայնի նրանց հետ բանակցությունները վերսկսել: Իսկ հիմա պետք է ակտիվանալ ռազմաճակատում և նոր տարածքներ նվաճել: Երկարատև խաղաղության հասնելու համար, ցավոք, այսօր պետք է պատրաստ լինենք պատերազմի»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]
Նմանատիպ նյութեր
3129 դիտում
22:20 23-01-2020
Փոլ Սքոուլզ. Հենց Պոգբան ապաքինվի, սկսելու է նվնվալ
1485 դիտում
15:18 22-09-2020
Ոչ թե Ադրբեջանն է Ղարաբաղ ուզում, այլ Ադրբեջանն ու Թուրքիան ուզում են Հայաստանն ու Ղարաբաղը. Աշոտյան. News.am
3519 դիտում
10:46 20-06-2017
Ադրբեջանն արդեն սրում է իրավիճակը. ապրիլյան «բլից-կրիգի» փորձը կրկնել հնարավոր չէ. Դենիս Դվորնիկով. «168 ժամ»
Այս բաժնից
1351 դիտում
07:47 18-10-2024
Հովիկ Աղազարյանի բիզնեսմեն որդին նոր ոլորտներ է նվաճում. «Ժողովուրդ»
1036 դիտում
07:18 18-10-2024
«Տաշիր»-ին մերժում են, իսկ տնօրենին Ավանեսյանը փոխնախարար դարձրեց. «Ժողովուրդ»
955 դիտում
09:05 17-10-2024
Ինչո՞ւ Ադրբեջանը չի ցանկանում խաղաղության պայմանագիր կնքել Հայաստանի հետ. «Փաստ»