3020 դիտում
20:36 01-04-2016
Ո՞վ է այն անպարկեշտ տղամարդը, ով 4+4+4 –ի առաջին նիստի ջենտլմենական պայմանավորվածությունը խախտել է. ԸՕ-ից բուն քննարկման փոխարեն կողմերը երկար վիճում էին
Ընտրական օրենսգրքի քննարկմանը նվիրված 4+4+4 ձևաչափով երկրորդ նիստը լրագրողների համար անցավ դռնբաց, քանի որ մասնակիցներն արձագանքեցին, որ նախորդ նիստի քննարկումը ամենայն մանրամասնությամբ տրամադրվել է մեկ լրատվամիջոցի, իսկ մյուսները հայտնվել են ահավասար պայմաններում:
Այս մասին խոսեց նախ Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար Հրայր Թովմասյանը՝ ներողություն խնդրելով այն լրագրողներից, որոնք հայտնվել էին այդ անհավասար պայմաններում. Դուրս էին եկել, երբ որոշվել էր, որ հանդիպումը փակ է:
«Մենք որևէ խնդիր չունենք, բաց բոլոր լրագրողները հավատարմագրված են ԱԺ-ում և ես ներողություն եմ խնդրում»,-ասաց Հրայր Թովմասյանը:
ԲՀԿ-ն ներկայացնող Նաիրա Զոհրաբյանն էլ հայտարարեց, որ ով խախտել է ջենտլմենական պայմանավորվածությունը, առնվազն տղամարդ կոչվելու իրավունք չունի:
Քաղհասարակությունը ներկաացնող Տիգրան Եգորյանն էլ` ոչ մի պայմանավորվածություն՝ ոչ ջենտլմենական, ոչ ոչ ջենտլմենական չի եղել:
Որոժ ժամանակ վիճելուց հետո, ի վերջո, որոշվեց, որ այս անգամ լրագրողները մնում են, որ ոչ մի արտահոսք ու անհավասար պայմաններ չլիենեն:
Ի դեպ, նիստին Նաիրա Զոհրաբյանը եկել էր մածունով և կատակով կամ լուրջ ասաց, քանի որ պայմաններն են ստեղծում:
Մեկ կռիվ էլ եղավ Դավիթ Հարությունյանի ու Լևոն Զուրաբյանին միջև՝ էլեկտրոնային քվեարկության առիթով, երբ Դավիթ Հարությունյաննն ասաց, որ ընդդիմության կողմից ամեն ինչ, ընդհուպ մինչև էլետրոնային ժամացույցը, դիտվում է որպես պոտենցիալ կեղծիքի գործիք:
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
505 դիտում
12:30 24-12-2024
Հրավառություն իրականացնող կազմակերպությունները պետք է ունենան լիցենզիա. ՆԳՆ
586 դիտում
11:55 24-12-2024
Պետք է սկսել խոսել այսպես կոչված «նախկինների» մասին, և պետք է Փաշինյանից խլել այդ թեման․ Վահե Հովհաննիսյան