Երուսաղեմի Քրիստոսի հարության տաճարում վառվեց Օրհնյալ կրակը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Քիչ առաջ Երուսաղեմի Քրիստոսի հարության տաճարում վառվեց Օրհնյալ կրակը:
Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, աշխարհի տարբեր ծայրերից տասնյակ հազարավոր քրիստոնյաներ էին հավաքվել Հին Երուսաղեմի փողոցներում, որպեսզի ականատես լինեն Օրհնյալ կրակի արարողությանը, որը ամեն տարի ուղղափառների Զատիկի նախօրեին վառվում է Կուբուկլիայում՝ Երուսաղեմի Քրիստոսի հարության տաճարում` Տիրոջ գերեզմանաքարի վրա:
Հին քաղաքի նեղ փողոցներում ուխտագնացների բազմության երկարությունը 3 կիլոմետրի էր հասնում: Ոստիկանությունը ծառայություն է կրում ուժեղացված ռեժիմով և հերթապահություն է սահմանել է հնարավոր հրմշտոցը կանխելու համար:
Մանրամասները` [url=http://www.ntv.ru/video/307741/]տեսանյութում[/url]