211652_close_icon
views-count2098 դիտում article-date 10:35 03-05-2016

Մայիսի 3-ը Մամուլի ազատության համաշխարհային օրն է

1993 թվականին ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեան մայիսի 3-ը հռչակեց Մամուլի ազատության համաշխարհային օր (World Press Freedom Day): Այս որոշման համար հիմք ծառայեց ՅՈՒՆԵՍԿՕ-ի Գլխավոր կոնֆերանսի աշխատանքը, որը 1991 թվականի «Աշխարհում մամուլի ազատության պահպանման աջակցմանը» բանաձևով հռչակում էր, որ ազատ, բազմակարծիք և անկախ մամուլը յուրաքանչյուր դեմոկրատական հասարակության կարևոր բաղադրիչն է: Մայիսի 3-ն ընտրվել է այն պատճառով, որ հենց այդ օրը աֆրիկյան Նամիբիայի մայրաքաղաք Վինդհուկում աֆրիկյան երկրների ազատ մամուլի ներկայացուցիչները ընդունել են Վինդհուկյան հռչակագիրը, որով կոչ է արվում կառավարություններին՝ ապահովել մամուլի ազատությունն ու նրա ժողովրդավարական բնույթը: Մամուլի ազատության օրը համարվում է ամենամյա հիշեցում միջազգային հանրությանն այն մասին, որ մամուլի և կարծիքների արտահայտման ազատությունը համարվում է հիմնական իրավունք, որը ամրագրված է մարդու իրավունքների համաշխարհային հռչակագրերով: Մամուլի ազատության օրը հնարավորություն է տալիս հարգել ԶԼՄ-ների աշխատակիցների հիշատակը, ովքեր մահացել են իրենց մասնագիտական պարտքը կատարելիս: Մամուլի ազատության օրվա նախաշեմին Լրագրողների պաշտպանության միջազգային կոմիտեն կատարում է մամուլի և իշխանությունների հարաբերությունների վերլուծություն և պետությունների ղեկավարներին ուղարկում նամակներ՝ նկարագրելով լրագրողների խնդիրները, որոնց վրա պետք է ուշադրություն դարձնել: «Լրագրողներ առանց սահմանների» միջազգային կազմակերպությունը հիմք ընդունելով շուրջ 100 երկրում կատարված ուսումնասիրությունները, ամեն տարի կազմում է «Ազատ մամուլի թշնամիների» ցանկը: Տոնական օրվա կարևոր իրադարձությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի Գիլերմո Կանոյի անվան համաշխարհաին մրցանակի հանձնումն է նրանց, ովքեր ներդրում են ունեցել ազատ մամուլի կայացման հարցում: Մրցանակը ստեղծվել է ի պատիվ 1986 թվականին մահացած կոլումբացի լրագրողի: Այն տրվում է անհատի, կազմակերպության կամ էլ ինչ-որ հիմնարկի, որը մեծ ներդրում է ունեցել աշխարհում մամուլի ազատության պաշտպանության հարցում:

Նմանատիպ նյութեր