211652_close_icon
views-count3101 դիտում article-date 20:19 03-05-2016

Բակո Սահակյանն աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել Հադրութի շրջանում

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը մայիսի 3-ին այցելել է Հադրութի շրջան և անցկացրել աշխատանքային խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են շրջանում սոցիալ-տնտեսական մի շարք ծրագրերի իրականացման ընթացքին: Այս մասին հայտնում են ԼՂՀ աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից։ Տեղեկություններով հանդես են եկել շրջվարչակազմի ստորաբաժանումների ներկայացուցիչներ: Բակո Սահակյանը կոնկրետ հանձնարարականներ է տվել քննարկված հարցերի պատշաճ լուծման ուղղությամբ: Նախագահին ուղեկցում էին փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանը, պաշտոնատար այլ անձինք:

Նմանատիպ նյութեր