15511 դիտում
11:06 04-05-2016
Ավտովթար Վայոց Ձորի մարզում. 27-ամյա վարորդը Toyota-ով շրջվել է. «Յուքոմ»-ի աշխատակիցները տեղափոխվել են հիվանդանոց
Երեկ՝ մայիսի 3-ին, ավտովթար է տեղի ունեցել Վայոց Ձորի մարզում: Ժամը 15:40-ի սահմաններում Երևանի Նոր Արեշ 45 փողոցի բնակիչ, 27-ամյա Սարգիս Մարդոյանը իր վարած Toyota Hilux մակնիշի 700 AF 17 համարանիշի ավտոմեքենայով Երևան-Մեղրի ավտոճանապարհի 148-րդ կմ հատվածում դեպի Երևան ընթանալիս դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց դեպի աջ և շրջվել:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով ավտոմեքենայի վարորդ Ս. Մարդոյանը և նրա ուղևոր՝ Կապան քաղաքի բնակիչ, 41-ամյա Նարեկ Սարգսյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Վայքի բուժմիավորում:
Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 6-րդ վաշտի աշխատակիցները՝ վաշտի հրամանատարի տեղակալ Գեղամ Մարգարյանի գլխավորությամբ: Վթարի մասին ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի քննչական կոմիտեի Վայոց Ձորի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ քննիչ Ա. Ադամյանի գլխավորությամբ, ում կողմից փաստի առթիվ նյոյթեր են նախապատրասվում:
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վարորդն ու ուղևորը աշխատում են «Յուքոմ» ՍՊԸ-ում:
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 10+
10+