7398 դիտում
15:56 06-05-2016
Ինչո՞ւ է դատապաշտպանը պահանջում, որ Ավետիսյանների սպանության գործով որպես վկա հրավիրվի նաեւ Շիրակի նախկին ոստիկանապետ Վարդան Նադարյանը
Գյումրիում այսօր շարունակվեց Ավետիսյանների սպանության գործով դատավարությունը: Ինչպես փոխանցում է [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի թղթակիցը, գործում որպես վկա ընդգրկված եւ ծառայությունը ավարտած 4 ռուս զինծառայողներ հրաժարվել էին դատարան ներկայանալ եւ վկայություն տալ. ներկայացվեցին նրանց հայտարարությունները։
Նրանք նշել էին, որ հաստատում են նախկինում տված ցուցմունքները: Օրինակ, Իվան Ժելտովը իր ցուցմունքներում Պերմյակովին բնութագրել էր որպես հաղորդակցվող, շեղումներ չունեցող մարդու: Համանման ցուցմունքներ էին տվել նաեւ ծառայությունը ավարտած մյուս զինծառայողները: Նրանք նաեւ նշել են, որ Պերմյակովը իր ընտանիքի մասին չի պատմել:
Նշենք, որ Ավետիսյանների ներկայացուցիչ, դատապաշտպան Լուսինե Սահակյանն էլ Շիրակի նախկին ոստիկանապետ Վարդան Նադարյանին որպես վկա հրավիրելու միջնորդություն է ներկայացրել՝ պարզելու համար, թե Պերմյակովն ինչպես էր անարգել հայտնվել ռուսական կողմի մոտ:
Նմանատիպ նյութեր
1844 դիտում
11:19 10-07-2021
Արմեն Սարգսյանը որպես վկա ՍԴ չի հրավիրվի. Հրայր Թովմասյանի միջնորդությունը մերժվեց. News.am
22226 դիտում
14:54 09-08-2016
Վալերի Օսիպյանն ու Վարդան Եղիազարյանը «Սասնա ծռերի» գործով, ամենայն հավանականությամբ, կանցնեն որպես վկա
Այս բաժնից
535 դիտում
19:34 20-01-2025
Հունաստանում ՀՀ դեսպանություն է այցելել Հայաստան համահայկական հիմնադրամի Հունաստանի հանձնախմբի տնօրենը
853 դիտում
19:23 20-01-2025
ՀՀ նորանշանակ դեսպանն իր հավատարմագրերն է հանձնել Ջիբութիի նախագահին
637 դիտում
19:11 20-01-2025
Քննարկվել է կրիպտոակտիվների ոլորտի կարգավորման օրենքի նախագիծը