211652_close_icon

Մոսկվայում ձերբակալվել է միանգամից 5 բայքերների սպանության կասկածյալը

views-count4858 դիտում article-date 13:16 08-05-2016
Մերձմոսկվայում 5 բայքերների սպանության մեջ կասկածվող տղամարդը ձերբակալվել է: Այդ մասին հաղորդում է Ria Novosti-ն: Ինչպես հայտնել են ՌԴ ՆԳՆ գլխավոր վարչությունում, ոստիկանության աշխատակիցները պարզել են կասկածյալի գտնվելու վայրը և ձերբակալել վերջինիս: Ավելի վաղ հայտնաբերվել էր նրան պատկանող ավտոմեքենան: Սպանվածների դիերը հայտնաբերվել էին այսօր՝ Եգորևյան շրջանում: Միջադեպի ականատեսները 2 կանայք են եղել, ովքեր ուղեկցելիս են եղել բայքերներին: Ոստիկանությունն առայժմ չի հրապարակում կասկածյալի անունը:

Նմանատիպ նյութեր