Աֆղանստանում խոշոր ՃՏՊ-ի զոհերի թիվը հասել է 73-ի
Աֆղանստանի արևելյան Ղազնի նահանգում 2 ավտոբուսի և բեռնատարի մասնակցությամբ խոշոր ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով զոհերի թիվը հասել է 73-ի, հաղորդում է Ria Novosti-ն:
Ավելի վաղ Աֆղանստանի Առողջապահության նախարարությունը հայտնել էր 50 զոհի և 57 վիրավորի մասին:
Միջադեպը տեղի է ունեցել այսօր առավոտյան, տեղի ժամանակով ժամը 06;30-ի սահմաններում, Քաբուլն ու Քանդագարը միացնող մայրուղու վրա: Տեղի իշխանությունների տվյալներով՝ ավտոբուսներում եղել է 120-ից ավելի ուղևոր: Բոլոր վիրավորներին, որոնց մեջ շատ են կանայք և երեխաները, տեղափոխել են հիվանդանոցներ: