Դոնալդ Թրամփը խոստանում է նախագահ դառնալու դեպքում հարուստների համար հարկերի չափն ավելացնել
ԱՄն նախագահի հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփը մտադիր չէ հրաժարվել իր նախընտրական ծրագրից և նախագահ դառնալու դեպքում բարձրացնելու է հարուստների համար հարկերը, NBC-ին տված հարցազրույցում հայտարարել է նա:
«Ինչ վերաբերում է հարուստներին, կարծում եմ, որ հարկման չաը պետք է լրջորեն ավելացվի»,-ընդգծել է միլիարդատերը և հավելել, որ իր կողմից առաջարկվող բարեփոխումը որոշ չափով միջին դասի ներկայացուցիչների հոգսը կթեթևացնի:
Նրա խոսքով՝ ինքը չի բացառում, որ իր ծրագիրը կարող է փոփոխությունների ենթարկվել ԱՄՆ Կոնգրեսում քննարկվելու ընթացքում, սակայն վստահեցնում է, որ երբ գործը հասնի օրենսդիրների հետ քննրակմանը, ապա նվազագույնս անհանգստանալու է հարուստների համար: