1310 դիտում
20:03 11-05-2016
Հայ-լեհական գործարար և ապակենտրոնացված համագործակցության համաժողովներ` Լեհաստանի Սերաձ և Զամոշչ քաղաքներում
Մայիսի 5-6-ին Լեհաստանում ՀՀ դեսպանությունը Հայ-լեհական համագործակցության զարգացման հիմնադրամի և լեհական կողմի գործընկեր համայնքների և կազմակերպությունների հետ համատեղ կազմակերպել էր գործարար և ապակենտրոնացված համագործակցության համաժողովներ Լեհաստանի Սերաձ և Զամոշչ քաղաքներում:
Միջոցառումներին հայկական պատվիրակության կազմում մասնակցում էին Լեհաստանում ՀՀ դեսպան Էդգար Ղազարյանը, Վայքի քաղաքապետ Արագած Սաղաթելյանը, Դիլիջանի քաղաքապետ Արմեն Սանթրոսյանը, Հայ-լեհական համագործակցության զարգացման հիմնադրամի հիմնադիրներ Կարեն Շահումյանն ու Արտակ Բոջիկյանը, ինչպես նաև Հայաստանից ժամանած գործարարներ:
Սերաձ քաղաքում տեղի ունեցած համաժողովին լեհական կողմից մասնակցում էին քաղաքի շրջանային խորհրդի նախագահ Մարիուշ Բոջիորը, քաղաքապետ Պավել Օսիեվալան, Սերաձի տարածաշրջանի առևտրաարդյունաբերական պալատի նախագահ Սլավոմիր Բալչերժակը, տարածաշրջանի համայնքների ղեկավարներ և մեծ թվով գործարարներ:
Զամոշչում տեղի ունեցած համաժողովին լեհական կողմից մասնակցում էին Լյուբլինի վոևոդության և Զամոշչի տարածքային և տեղական իշխանությունների ներկայացուցիչներ, մեծ թվով գործարարներ:
Համաժողովներին ելույթներով հանդես եկան Լեհաստանում ՀՀ դեսպան Էդգար Ղազարյանը, Վայքի և Դիլիջանի քաղաքապետները, Հայ-լեհական համագործակցության զարգացման հիմնադրամի նախագահը, պատվիրակության կազմում ընդգրկված գործարարներ, որոնք ներկայացրեցին Հայաստանի և Լեհաստանի միջև առևտրատնտեսական կապերի զարգացման հնարավորությունները և հեռանկարները: Համաժողովների շրջանակներում տեղի ունեցան նաև առանձին հանդիպումներ Վայքի և Սերաձի, ինչպես նաև Դիլիջանի և Զամոշչի քաղաքային իշխանությունների ներկայացուցիչների միջև, որոնց ընթացքում քննարկվեցին ապակենտրոնացված մակարդակում համագործակցության հեռանկարներին վերաբերող հարցեր, ձեռք բերվեցին կոնկրետ պայմանավորվածություններ: Առանձին հանդիպումներ նաև տեղի ունեցան երկու երկրների գործարարների միջև:
Նմանատիպ նյութեր
1822 դիտում
23:54 25-12-2019
ՀՀ-ում Լեհաստանի դեսպանի հետ քննարկվել են հայ-լեհական համագործակցության ակտիվացման հնարավորությունները
Այս բաժնից
1195 դիտում
22:24 24-12-2024
Ատեստավորումը չհաղթահարած ուսուցիչները ևս մեկ հնարավորություն ունեն
835 դիտում
22:04 24-12-2024
Ի՞նչ է ցանկանում Նիկոլը խոսել նախագահների հետ․ Արտակ Զաքարյան