211652_close_icon
views-count1723 դիտում article-date 10:32 12-05-2016

«Հակա»–ները սահմանափակում են մտածելու և գործելու հնարավորությունները. «Առավոտ»

«Առավոտ» թերթի առաջնորդողը գրում է. «Ցանկացած մտասևեռում, ցանկացած սևեռուն գաղափար՝ լինի այն հակառուսական, հակաամերիկյան կամ տեղական գործիչների դեմ ուղղված «հակա»–ներ, էապես սահմանափակում են մեր մտածելու և գործելու հնարավորությունները՝ դրանք ուղղելով միայն մի փոքր խողովակով։ Եթե մենք տվյալ մարդու, տվյալ երևույթի կամ տվյալ առարկայի մեջ տեսնամ ենք միայն այն, ինչ նախապես ցանկանում ենք տեսնել այն, ինչ համապատասխանում է մեր՝ արդեն իսկ գոյություն ունեցող կարծրատիպերին, ուրեմն մենք համարժեք չենք ընկալում իրականությունը։ Այստեղ կա նաև հարցի մյուս կողմը։ Եթե ես ինքս կարող եմ թեկուզ չնչին քայլ անել ՝ գոյություն ունեցող խնդիրը լուծելու համար, ես պարտավոր եմ այդ քայլն անել։ Եթե ես կարծում եմ, որ գիտեմ, թե ինչպես է լուծվում այս խնդիրը, պետք է դրա մասին ասեմ հանգիստ, փաստարկված, առանց լաչառության և դրամատիկ կեցվածքով շարադրված մեղադրանքների։ Շիշը շիշ Է, անձրևը ՝ անձրև, արևը ՝ արև։ Ոչ թե այն, ինչ մենք զգում ենք՝ այդ առարկաները կամ երևույթները տեսնելիս»։ [b]Ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում։[/b]

Նմանատիպ նյութեր