211652_close_icon
views-count3766 դիտում article-date 09:36 13-05-2016

Դատաիրավական ԾԻԳ–ի նախկին տնօրենը բնակարան է գնել Լոնդոնում կես միլիոն դոլարով. «Հայկական ժամանակ»

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Պարզվում է, «Դատաիրավական ԾԻԳ»–ի նախկին տնօրեն Արթուր Թունյանը կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանի խորհրդականն է։ Հիշեցնենք, որ նա հանրությանը հայտնի դարձավ Վերահսկիչ պալատի հաշվետվություններից մեկի ներկայացման շրջանակներում։ Բոլորն են հիշում, թե ԱԺ ամբիոնից ՎՊ նախագահ Իշխան Զաքարյանն ինչպես էր ցույց տալիս մալուխի կտորն ու հայտարարում, թե դրա 1 մետրը խանութում արժի 130 դրամ, մինչդեռ այս ԾԻԳ–ը այն գնել է 1007 դրամով։ Այս բացահայտումից կարճ ժամանակ հետո Թունյանն ազատվեց պաշտոնից։ Իսկ Հովիկ Աբրահամյանի՝ վարչապետ նշանակվելուց անմիջապես հետո նա կառավարությունում պաշտոնի է նշանակվում։ ՎՊ այս բացահայտումներից հետո հայտնի դարձավ, որ Թունյանը ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանի նման բնակարան է գնել Լոնդոնում, որն արժե ավելի քան կես մլն դոլար։ Նման մի շքեղ բնակարան էլ նա գնել էր ԱՄՆ-ում։ Թունյանն ինքը չէր հերքել այս տեղեկությունը»։ [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]

Նմանատիպ նյութեր