Սիրիայում սպանվել է «Հըզբոլլահ»-ի առաջնորդներից Մուստաֆա Բադրեդդինը
«Հըզբոլլահ» ծայրահեղական խմբավորումը հաստատել է Սիրիայում իր առաջնորդներից մեկի՝ Մուստաֆա Ամիր Բադրեդդինի մահը, ով սպանվել է Իսրայելի ռազմաօդային ուժերի իրականացրած հարվածների արդյունքում, փոխանցում է Rosbalt.ru-ն:
Իսրայելական մամուլն էլ տեղեկացնում է, ոչր ավիահարվածները հասցվել են ընթացիկ շաբաթվա սկզբին՝ Դամասկոսի օդանավակայանի մերձակայքում, սակայն Իսրայելի իշխանություններն առայժմ չեն մեկնաբանում լուրերը:
55-ամյա Բադրեդդինը համարվում էր «Հըզբոլլահ»-ի հակահետախուզության գլխավոր դեմքը և խմբավորման առաջնորդ Հասան Նասրալլահից հետո երկրորդ կարևորագույն մարդը: