Օլիմպիական խաղերի անցկացման ժամանակ զինադադար էր հայտարարվում
Հին Հունական Օլիմպիական խաղերը Օլիմպոսում անցկացվող տոնական միջոցառումներն են, որոնց անցկացման մասին մեզ միայն լեգենդներ են հասել:
Առաջին անգամ փաստացի արձանագրված միջոցառումը եղել է մթա 776 թվականին։
Խաղերի անցկացման ժամանակ զինադադար էր հայտարարվում:
Հռոմեացիների օրոք Օլիմպիական խաղերի նշանակությունը էականորեն փոխվում է:
Քրիստոնեության պաշտոնապես ընդունումից հետո Օլիմպիական խաղերը համարվում են հեթանոսության դրսևորում, իսկ 394 թվականին կայսր Թեոդոսիոս I Մեծը արգելում է դրանց անցկացումը: