Ձմեռային օլիմպիական խաղերի անցկացման հավակնորդ երկրների թիվը պակասել է
Արգենտինայի մայրաքաղաքում հոկտեմբերին անցկացված ՄՕԿ-ի գործկոմի նիստում նախագահ Թոմաս Բախն ասել է,որ կլիմայական փոփոխությունների հետևանքով, մասնավորապես եվրոպական երկրներում, պակասել է ձմեռային օլիմպիական խաղերի անցկացման հավակնորդ երկրների թիվը: Այս մասին հայտնում է ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքը:
ՄՕԿ-ի գործկոմը հաստատել է 2026թ. ձմեռային օլիմպիական խաղերի անցկացման հավանական թեկնածու քաղաքների ցանկը. Կանադայի Կալգարի, համատեղ հայտ ներկայացրած Իտալիայի Միլանը, Կորտինա դ' Ամպեցցոն և Շվեդիայի Ստոկհոլմ: