2168 դիտում
18:42 02-06-2017
Միացյալ Նահանգները նահանջում է գլոբալ առաջնորդությունից. Ստյոպա Սաֆարյան
«Միացյալ Նահանգները մեկուսանում է համաշխարհային գործերից և հետնահանջ կատարում գլոբալ առաջնորդությունից: Երբ ԱՄՆ-ն զգալիորեն կրճատում է երրորդ երկրներին հատկացվող ֆինանսական աջակցությունը, կարելի է ենթադրել, որ այդ երկիրը, որը, այսպես ասած, կերակրում է աշխարհի շատ երկրների, արդեն հոգնել է այդ ամենից»,- նշեց Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի հիմնադիր նախագահ Ստյոպա Սաֆարյանն այսօր տեղի ունեցած քննարկմանն, անդրադառնալով կլիմայի փոփոխությունների վերաբերյալ Փարիզի համաձայնագրից դուրս գալու ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վերջին հայտարարություններին։
Սաֆարյանի գնահատմամբ` ԱՄՆ-ն ՆԱՏՕ-ում միշտ իր ուսերին է կրել պատասխանատվության ամենածանր բեռը և հիմա ցանկանում է փոխել իրավիճակը:
Մեկնաբանելով Բրյուսելում կայացած ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում ԱՄՆ նախագահի ելույթը՝ Սաֆարյանը կարծիք հայտնեց, որ ԱՄՆ-ը ցանկանում է մեծացնել դաշինքի անդամ մյուս երկրների պատասխանատվությունը և որոշակիորեն թուլացնել իր ազդեցությունը:
Նմանատիպ նյութեր
2233 դիտում
10:10 16-05-2017
ՀՀԿ-ՀՅԴ կոալիցիան ավելի երկարաժամկետ կլինի, քան ՀՀ վարչապետը. Ստյոպա Սաֆարյան. «Ժամանակ»
3829 դիտում
09:59 14-11-2017
ՀՀ-ն դեռ պետք է ապացուցի, որ եվրոպական ռելսերի վրա է. Ստյոպա Սաֆարյան. «168 ժամ»
Այս բաժնից
1045 դիտում
22:24 21-12-2024
Ցնցված և վշտացած եմ․ Փաշինյանը գրառմամբ ցավակցել է Գերմանիային
1018 դիտում
21:56 21-12-2024
Ժաննա Անդրեասյանը այցելել է Ռոբերտ Ամիրխանյանի բնակարան՝ ևս մեկ անգամ շնորհավորելու կոմպոզիտորի 85-ամյակը
943 դիտում
21:34 21-12-2024
ՄԻՊ-ը «Թրանսփարենսի ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի տնօրենի հետ քննարկել է համագործակցության հարցեր