Արգենտինայի մայրաքաղաք Բուենոս Այրեսում ավազակային հարձակման է ենթարկվել Հռոմի Ֆրանցիսկոս պապի զարմիկը՝ Խոսե Իգնասիո Բերգոլիոն, գրում է Clarin պարբերականը:
Նա պատմել է, որ չարագործները ներխուժել են իր ավտոմեքենան և ատրճանակով սպառնալով՝ ստիպել են մի քանի թաղամաս գնալ և ոչ մարդաշատ վայրում թալանել նրան՝ տանելով գումար, փաստաթղթեր, հեռախոսը, հագուստը և հասարակական կազմակերպության համար հանգանակված գումարը:
Նշվում է, որ Բերգոլիոն երկրորդ անգամ է ավազակների թիրախ դառնում: Նախորդ տարի հանցագործները ներխուժել էին թալանել էին նրա տունը: