Նավթի համաշխարհային գները բարձրացել են ԱՄՆ-ում հորատման սարքերի կրճատման ֆոնին
Նավթի համաշխարհային գները կրկին բարձրացել են, ինչը կապված է ԱՄՆ-ում նավթի հորատման սարքերի թվի կրճատման հետ, հաղորդում է Ria Novosti-ն:
Մոսկվայի ժամանակով ժամը 08:26-ի դրությամբ Brent նավթի հուլիսյան ֆյուչերսների արժեքը Լոնդոնի ICE Futures Բորսայում բարձրացել է 1,34 տոկոսով՝ 1 բարելի դիմաց կազմելով 48,47 ԱՄՆ դոլար: WTI տեխասյան թեթև նավթի հունիսյան ֆյուչերսների արժեքը Նյու Յորքի NYMEX բորսայում բարձրացել է 1,21 տոկոսով և 1 բարելի դիմաց կազմել 46,77 ԱՄՆ դոլար:
Ըստ Baker Hughes-ի տվյալների՝ ԱՄՆ-ում մայիսի 13-ի դրությամբ հորատման սարքերի թիվը կրճատվել է 9 միավորով կամ 2.17 տոկոսով և կազմել 406 միավոր: