211652_close_icon
views-count5001 դիտում article-date 10:26 18-05-2016

Ուրան վաճառելու փորձի համար, բացի Շմայսի հորեղբորորդուց, կա ևս 5 ձերբակալված. «Հայկական ժամանակ»

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. ««Ապրիլփ 18-ին Վրաստանում ուրան վաճառելու փորձի համար ձերբակալվել Է ՀՀԿ–ական պատգամավոր Առաքել Մովսիսյանի (Շմայս) հորեղբորորդին՝ Միհրան Մովսիսյանը։ Նրանից բացի ձերբակալվել են Հայաստանի երկու և Վրաստանի երեք քաղաքացիներ։ Հայաստանի և Վրաստանի քաղաքացիների ձերբակալության մասին նույն օրը հաղորդագրություն տարածեց Վրաստանի Պետական անվտանգության ծառայությունը, սակայն առանց անունները հրապարակելու։ ՊԱԾ հատուկ կարևոր գործերով քննիչ Պավլե Մոթիաշվիլին հայտնել է, որ միջուկային նյութերի անօրինական իրացման փորձի համար ձերբակալածները ցանկացել են 200 միլիոն դոլարի ուրան վաճառել։ Ձերբակալվածներից մեկի տանը գործարանային տրանսպորտային կոնտեյներ է գտնվել Ս238 նյութով: Փորձաքննության միջոցով պարզվել է, որ հայտնաբերված նյութը վտանգավոր է մարդու կյանքի առողջության համար»։ [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]

Նմանատիպ նյութեր